«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» հետ խաղում ու նպաստել մադրիդցիների հաղթանակին (3-1), Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփել է իր 12-րդ գնդակը:
Ռմբարկուների ցանկում նա հավասարվել է «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին:՛
Երրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ խփած 11 գոլով:
2021 թվականի ընթացքում անցկացրած 4 խաղում Սուարեսը 4 գոլ է խփել: