«Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը չի ցանկացել տեղափոխվել ՌՊԼ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է ՝ «Լոկոմոտիվը», «Սպարտակը» և ԲԿՄԱ-ն առաջարկներ են արել խորվաթ հարձակվողին, սակայն, նա մտադիր է տեղափոխվել «Միլան»:
Հավանաբար, 34-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ ՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը նախորդ ամռանը խզել էր պայմանագիրը «Ալ-Դուհաիլ» ակումբի հետ և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: