«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովաբանել է ՄՅՈւ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, ով աղքատ ընտանիքներին անվճար սնունդ է տրամադրում: Այս մասին տեղեկացնում է Liverpool Echo-ն:
«Արդեն ասել եմ, որ Մարկուսը հրաշալի գործ է անում: Նա մանկության տարիներին շատ դժվարություններ է տեսել և հասկանում է այդ մարդկանց:
Շատ լավ է, որ Ռեշֆորդը չի մոռանում իր արմատները»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Կլոպի գլխավորած թիմը կհանդիպի ՄՅՈւ-ին: Հանդիպումը մեկնարկելու է 20:30-ին: