Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Յանգ Բոյզին»։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց տանտերերի պահեստային նստարանին։ Հանդիպման հաշիվը բացվեց 34-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ջան Պիեր Նսամեն։ Մինչև ընդմիջում Բորխա Մայորալը հավասարեցրեց հաշիվը։
Ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը մտավ դաշտ՝ փոխարինելով Պեդրոյին։ 59-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորին առաջ մղեց հռոմեացիներին։ 81-րդ րոպեին Էդին Ջեկոն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-1։
83-րդ րոպեին Մոհամեդ Կամարան Հենրիխ Մխիթարյանին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։
Խմբի մյուս խաղում «Կլուժն» ու Սոֆիայի ԲԿՄԱ-ն հաղթողին չորոշեցին՝ 0-0։ Վերջին տուրից առաջ «Յանգ Բոյզն» ու «Կլուժը» պահպանում են փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսեր։