Serie A-ի You Tube-յան պաշտոնական ալիքը ներկայացրել է լեգենդար Դիեգո Մարադոնայի լավագույն գոլերը «Նապոլիի» կազմում:
Հիշեցնենք, որ Մարադոնան նեապոլյան ակումբում հանդես է եկել 1984-1991 թվականներին:
Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ էր արձանագրվել և բժիշկներին չէր հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել: Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: