Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Տոտենհեմը» ուժերը չափեց «Չելսիի» հետ։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ 19-րդ րոպեին Տիմո Վերները առաջ մղեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին։ 83-րդ րոպեին Էրիկ Լամելան Սերխիո Ռեգիլոնի փոխանցումից հետո հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով։ Ավելի դիպուկ էին «Տոտենհեմի» ֆուտբոլիստները։ «Խթանները» դիպուկ իրացրին բոլոր 5 հարվածները։ «Չելսիից» վրիպեց միայն Մեյսոն Մաունթը։