ՌՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակում Արմեն Մանուչարյանի «Ռոտորն» այս րոպեներին մրցում է Կազանի «Ռուբինի» հետ: 61-րդ րոպեին դրությամբ կազանյան թիմը հաղթում է 2-1 հաշվով:
Արմեն Մանուչարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր: 23-րդ րոպեին Արմենը զգուշացվել է դեղին քարտով, իսկ երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից:
Պարտության դեպքում «Ռոտորը» կմնա վերջին հորիզոնականում: