Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվել էր «Բետիսին»։
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ֆեդե Վալվերդեն։ Ուրուգվայցին գրավեց տանտերերի դարպասը Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո։ Մինչև ընդմիջում «Բետիսը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև առաջ անցավ։ 35-րդ րոպեին աչքի ընկավ Այսա Մանդին։ 37-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Վիլիամ Կառվալյուն։
Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Էմերսոնը։ 67-րդ րոպեին նույն Էմերսոնը Լուկա Յովիչի դեմ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ։ «Բետիսը» մնաց 10 ֆուտբոլիստներով։
Խաղավերջում «Բետիսի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց։ Սեփական տուգանայինում ձեռքով էր խաղացել Մարկ Բարտրան։ Սերխիո Ռամոսը նշակետից չվրիպեց՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը պանենկա ոճով։
«Ռեալը» դժվարությամբ հաղթեց 3-2 հաշվով։ Սա Զինեդին Զիդանի թիմի առաջին հաղթանակն է Լա լիգայի նոր մրցաշրջանում։