«Լիդս Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսի տրանսֆերը:
Daily Star-ի հաղորդմամբ, եթե «Յունայթեդը» ձեռք բերի «Բորուսիայի» աստղային հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը, «Լիդսն» առաջարկով կդիմի ուելսցու տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ջեյմսը «Յունայթեդ» է տեղափոխվել 2019 թ-ին՝«Սուոնսիից»՝ 17 մլն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում Ջեյմսը դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 19 մլն եվրո: