«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք չի վախենում, որ թիմի վինգեր Էնթոնի Գորդոնը կարող է բոյկոտել, որպեսզի ակումբը բաց թողնի նրան «Չելսի»։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը 45 մլն ֆունտ է առաջարկել 21-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն ակումբը մերժել է։ Ավելի վաղ «Էվերթոնը» մերժել էր ֆուտբոլիստի համար 40 մլն ֆունտի առաջարկը։
«Կարո՞ղ է Գորդոնը բոյկոտել, որ տեղափոխվի «Չելսի»։ Էնթոնին չի անի, չպետք է անի և չի կարող ինձ հետ այդպես վարվել։ Եթե փորձի նման խաղ խաղալ, ինձ այլ կողմից կտեսնի։ Կարծում եմ՝ նա դա հասկանում է։ Ես չեմ փորձում կոպիտ թվալ, ուղղակի դա հակասում է նրանից իմ սպասելիքներին։
Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Էնթոնին ռոբոտ չէ, և այս ողջ ուշադրության հետ հաշտվելը հեշտ չէ։ Ես դա հասկանում եմ, ես էլ եմ երիտասարդ ու ամբիցիոզ ֆուտբոլիստ եղել։ Էնթոնին աշխատասեր է ու ուզում է ավելի լավը դառնալ։ Նա ուզում է գոլեր խփել, ջանք ներդնել այս թիմի համար, ահա թե ինչու է հաճելի նրա հետ աշխատելը։ Այնպես որ, ես երբեք չեմ մտածել, որ Էնթոնին այդպես կվարվի»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Goal-ը։