Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ վինգեր Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում կմնա «Ռեալում»։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 31-ամյա ֆուտբոլիստը տարբերակներ ունի «Միլան», «Արսենալ» և «Բորուսիա Դ» տեղափոխվելու հետ կապված։
«Էդեն Ազարը մնում է թիմում. նա ցանկանում է ապացուցել, որ բարձր կարգի ֆուտբոլիստ է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։