Լա Լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 6-0 հաշվով ջախջախեց «Լևանտեին»։ «Արքայական ակումբի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Լևանտեի» դեմ խաղում 19-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն է:
34-ամյա ֆրանսիացին «Ռեալի» կազմում խփեց իր 323-րդ գոլը և այս ցուցանիշով հավասարվեց Ռաուլ Գոնսալեսին։
«Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, ով ունի 450 գոլ։