«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հետաքրքրված է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն աշխատում են համագործակցության պայմանների քննարկման վրա։
Եվրոպայում Ռոդրիգեսը խաղացել է «Պորտուի», «Մոնակոյի», «Ռեալի», «Բավարիայի» և «Էվերթոնի» կազմում։
Ռոդրիգեսը 8 միլիոն եվրոյի դիմաց «Էվերթոնից» միացավ «Ալ Ռայյանին» 2021 թվականի սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը կատարյան թիմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Խամես Ռոդրիգեսի և Ալ Ռայյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։