Մայիսի 7-ին կմեկնարկի 2021-2022 թթ մրցաշրջանի աղջիկների մանկապատանեկան առաջնության երկրորդ հատվածը։
Առաջնությանը մասնակցում է 126 թիմ՝ Մ10 (32 թիմ), Մ12 (77 թիմ) և Մ14 (17 թիմ) տարիքային խմբերում։
Մ12 տ․ առաջնությունը՝ Երազանքի լիգան, անցացվում է Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում, իսկ Շիրակի, Տավուշի, ԳԵղարքունիքի ու Արարատի մարզերում առաջնութունն անցկավում է բոլոր տարիքային խմբերով։
Խմբային փուլի ավարտից հետո կանցկացվի հանրապետական փուլը, որտեղ մարզային հավաքական թիմերը կմրցեն միմյանց հետ՝ օլիմպիական մրցակարգով մրցանակակիրներին որոշելու համար։
Մինչ այդ առաջարկում ենք վերհիշել Երազանքի լիգայի նախորդ մրցաշրջանի ամենահիշարժան դրվագները: