ՄՅՈՒ-ի պաշտպան Էրիկ Բային վնասվածք է ստացել Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղում: Խաղն ավարտվել է «կապույտների»՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Բային մանկունիանցիների մեկնարկային կազմում էր, բայց առաջին կեսի վերջնամասի դրվագներից մեկում բախվեց իր թիմակից Հարի Մագուայերի հետ։ 26-ամյա իվուարցուն պատգարակով ու թթվածնային դիմակով դուրս բերեցին դաշտից, որից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
Անգլիայի Գավաթի եզրափակչում «Չելսին» օգոստոսի -ին կմրցի «Արսենալի» հետ։