Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին երկար ժամանակով շարքից դուրս է մնացել: Ֆուտբոլիստը չի խաղա մինչև 2020 թ-ի ավարտ:
Ձախ ծնկի վիրահատությունից հետ սպասվում է, որ բրազիլացին միայն տարվա ավարտին կսկսի մարզվել:
2019/20 մրցաշրջանում բրազիլացին «Արսենալի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: