Մենք հաղթելու ենք և վստահ ենք մեր անմեղության վրա. Լոկոմոտիվի ղեկավար կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մենք հաղթելու ենք և վստահ ենք մեր անմեղության վրա. Լոկոմոտիվի ղեկավար կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  15.07.20 / 16:33
                  0

                  «Ներկայումս ՀՖՖ-ի իշխանությունը զավթած մի քանի հոգի հակաֆուտբոլային քայլեր են անում: Ես չեմ ուզում մտածել, որ դա ուղղորդված է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի «Լոկոմոտիվի» սեփականատեր և նախագահ Հրաչ Քանանյանը:

                  Հիշեցնենք, որ Հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դադարեցնել Առաջին խմբի առաջնությունը, որակզրկված ակումբների թվում էր նաև Երևանի «Լոկոմոտիվը»: Ակումբից 14 անձի տարբեր ժամկետներով արգելվել է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ցմահ որակազրկվել է ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը:

                  «ՀՖՖ-ն հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ֆեդերացիան տարանջատվել է հայկական ֆուտբոլից և գործում է առանձին միավոր՝ զբաղվելով դրսից ստացվող ֆինանսների կառավարմամբ և դրա անհամաչափ՝ լոգիկայից դուրս վերաբաշխումով: ՀՖՖ ղեկավարությունը աթոռապաշտության մոլուցքից մղված անհամաչափ քայլեր է անում և իր գործառույթներից դուրս գործողություններ: Ցանկանում եմ նշել, որ հիմնական շեշտարդումը դրվել է որոշ ակումբների վերաբերյալ՝ ՈւԵՖԱ-ից ստացած զեկուցագրերի հիման վրա, այդ ակումբներին մեղադրելով պայմանավոված խաղերի համար: Մեր ակումբը 2018-ից վերսկսեց իր մասնակցությունը Առաջին խմբում, և տարվա երկրորդ կեսին փոխեց իր քաղաքականությունը՝ իր առջև դնելով ավելի բարձր խնդիրներ, և այդ խնդիրները լուծելու համար հրավիրեց լեգիոներ ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանանք մեր ծրագիրը կատարել: Մենք ընտրեցինք ուկրաինական ֆուտբոլը: Դուք գիտեք, որ ուկրաինական ֆուտբոլը ԽՍՀՄ-ում եղել է առաջատար դիրքերում: Ինչպես ժամանակը ցույց տվեց, մենք ճիշտ որոշում ենք կայացրել՝ միացնելով հայկական ֆուտբոլն ուկրաինականի հետ: Մենք խաղացել ենք 27 խաղ, որից 22-ը հաղթել ենք ու գլխավորում ենք Առաջին խմբի աղյուսակը»ՙ-ասաց Հրաչ Քանանյանը:

                  Ակումբի գործադիր տնօրեն Արմեն Քանանյանի խոսքով ՀՖՖ-ի որոշումները անօրինական են և ոչ լեգիտիմ:

                  «Ժամանակի սղության պատճառով չեմ կարող իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես կցանկանայի՝ մանրամասն ինֆորմացիաներով: Կփորձեմ անդրադառնալ հիմնական կետերին, որոնցով կապացուցեմ ՀՖՖ-ի կողմից կայացրած որոշումների անօրինակություններին, ոչ լեգիտիմ լինելուն և կանխամտածված ուղղորդված լինելուն՝ մեր ակումբի նկատմամբ: Այդ ամբողջ պրոցեսում ես օգտագործում եմ այն նյութերը, որոնք ՀՖՖ-ն է տրամադրել մեզ: Ի դեպ, դրանք տրամադրելու համար նրանք մեզանից պահանջել են 100 հազար դրամ, որը մենք վճարել ենք: Դա աննախադեպ, բացառիկ անօրինական քայլ է, քանի որ մեղադրող կողմին որոշումները կայացնելուց հետո ոչ մի դեպքում հիմքերը չեն տրամադրվում գումարի դիմաց: Այս գործընթացը սկսելուց նրանք վկայակոչեցին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, ով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի սպորտից ու հայկական ֆուտբոլից: Մենք դրանից շատ էինք ուրախացել, որ վերջապես Հայաստանում լինելու է արդար մրցակություն: Ինչպես գիտեք, տարիներ շարունակ ֆուտբոլային հանրությունը մեծ կասկածի տակ է դրել մրցավարական բլոկը՝ այնտեղ տեսնելով բազմաթիվ վիճահարույց դրվագներ, որոնք հնարավոր է ուղղորդված են եղել կոռուպցիոն ռիսկերով: Իրենց անօրինականություններին վստահություն և հավաստիություն փոխանցելու համար, իրենց տակտիկան շարունակելով՝ նրանք փորձեցին թաքնվել ԱԱԾ-ի, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի հետևում: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշում են, որ ԱԱԾ-ից ունեն բազմաթիվ տեղեկություններ, բայց նրանց բոլոր հիմնավորումների մեջ չկա մեկ նախադասություն, որը վկայակոչում է ԱԱԾ-ի կողմից որևէ մեկ գործողություն: Իրենք մեզ հայտնեցին, որ բոլոր փաստաթղթերը կհանձնեն մեզ: Ի դեպ, տրամադրել են անգլերեն լեզվով, որը նույնպես օրենքի խախտում է: Դրանից մեկ օր առաջ մեր մարզիչը հարցում էր կատարել ռուսերեն լեզվով, և նրանք պատասխանել էին, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է և պետք է շփվենք հայերենով»:

                  Ակումբի գործադիր տնօրենը լրագրողներին ներկայացրեց զեկույցները, որոնք կազմված էին 16 էջից: Զեկույցներում նշված էին այդ խաղերին մասնակցած ֆուտբոլիստների անուն-ազգանունները, հանդիպումների հաշիվները և խաղերի վիճակագարությունները, ինչպես նաև մեթոդաբանութունը, թե ինչպես է ՈւԵՖԱ-ն այդ հետաքննությունը կատարում:

                  «Արթուր Ազարյանը նշել էր, որ յուրաքանչյուր խաղի վերաբերյալ մոտ 40 էջանոց զեկույց կա: Դա սուտ է: Մեր ակումբը մեղադրվում է 7 խաղի մեջ, որից մեզ տրամադրել են 5 զեկույց: Երկու խաղի մասին ոչ մի բան չկա: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք այս թղթերը: Երկու խաղերի մասին ինֆորմացիա չկա, քանի որ ՈւԵՖԱ-ն որպես կասկածելի կողմ գրել է ոչ թե մեր անունը, այլ Բարձրագույն խմբի երկու դուստր թիմերի անունները: Հետաքրքրիրն այն է, որ այդ ակումբների հետ կապված ոչ մի վարույթ սկսված չէ: Խաղերից մեկի վերաբերյալ գրված է, որ պարզ չի, թե որ կողմը կարող էր անել այդ մանիպուլյացիաները, բայց հավանական է, որ դա արել է ոչ թե «Լոկոմոտիվը», այլ դիմացի թիմը: Մյուս խաղի վերաբերյալ էլ գրված է, որ կասկածներ կան, բայց անհնար է որոշել, թե երկու կողմից որը կարող էր դա լինել: Այսինքն արդեն 7-ից 4 խաղ ՈւԵՖԱ-ն չի կասկածում մեզ, իսկ իրենք այնքան են չարացել մեր հանդեպ. որ չեն տեսել, որ այդտեղ «Լոկոմոտիվ» անունը գրված չէ: Քանի որ այս պահին գործը բողոքարկման կոմիտեում է, չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, բայց հետո կրկին ասուլիս ենք անելու և շատ փակագծեր ենք բացելու»:

                  Քանանյանը նշեց, որ Լոզանի արբիտրաժային դատարան դիմելու համար ֆեդերացիան տվել է 10 օր ժամանակ, որը ավելի է դժվարացնում գործընթացը:

                  «Ամենահետաքրքիրը բողոքարկման պրոցեսն է եղել: Առաջին խմբի ակումբներից քանիսը բողոքարկում են որոշումը: Բողոքարկման կոմիտեն գրում է՝ այս որոշումը ենթակա է բողոքարկման Շվեյցարիայի արբիտրաժային դատարանում՝ 10-օրյա ժամկետում: Եթե այդ ակումբները փորձեն սպորտային փաստաբաններ գտնել, փաստաբանը ծանոթանա այդ նյութերին, դա կարող է տևել միայն 10 օր: Այնպիսի կետեր են դնում, որ չկարողանաս ոչինչ անել: Շատ լավ իմանալով, որ սա պետք է CAS-ում բողոքարկվի, որը որ արժի մոտ 30 հազար դոլար, մտածում են, որ ոչ մի ակումբ չի գնա այդ քայլին: Ինչ վերաբերում է Գործադիր կոմիտեին, ինձ ներսից ինֆորմացիա է հասել, որ թղթերը բերել դրել են նրանց դիմաց, ասել են դուք քվեարկեք: Կասկածում եմ, որ Գործադիր կոմիտեից բոլորը փայլուն տիրապետում են անգլերենին և կարողացել են լրիվ ծանոթանալ նյութերին»:

                  Հարցին, թե ինչո՞վ եք վստահ, որ ֆուտբոլիստները ղեկավարության մեջքի հետևից չեն ներգրավվել պայմանավորված խաղերի մեջ, Արմեն Քանանյանն ասաց.

                  «Վստահ եմ իրենց վրա 99 տոկոսով, քանի որ ես չեմ կարող իրենց հետևել 24 ժամ, բայց իմ վստահությունը դարձավ 100 տոկոս, երբ ծանոթացանք ֆեդերացիայի կողմից տրամադրված նյութերին։ Իրենք պարտվելու են. ժամանակի հարց է: Մենք հաղթելու ենք և վստահ ենք մեր անմեղության վրա: Վստահ ենք, որ ոչ մի բան չենք արել ու բոլոր հաղթանակները տարել ենք միայն արդար ճանապարհով»:

                  Ակումբի նախագահ Հրաչ Քանանյանի խոսքով ամբողջ մրցաշրջանի ընթացքում մրցավարները խոչընդոտ են հանդիսացել իրենց թիմի համար:

                  «Մեր դեմ ամբողջ խաղաշրջանի ընթացքում նկատելի էր մրցավարների խոչընդոտները, որոնք նրանք կատարում էին: ՀՖՖ-ն ունի սիրելի և ոչ սիրելի թիմեր, և նրանց սիրելի թիմերից մեկին փորձում էին անընդհատ առաջ տանել, որ հասցնեն Բարձրագույն խումբ: Առաջին խմբում ինքնահոս է եղել: Հաղթողին չի տրվում ոչ մի պարգևավճար, չի որոշվում լավագույն մարզիչ, ռմբարկու: 2 տարվա մեջ ՀՖՖ-ից ոչ մի օգնություն կամ առաջարկություն չենք ստացել: ՀՖՖ նախկին ղեկավարությունը Արմավիրում հիմնեց ֆուտբոլի ակադեմիա: Եկեք գնանք տեսնենք՝ ինչ է կատարվում այնտեղ: Դաշտում մոլախոտ է աճում: Մենք առաջարկել ենք, որ Արմավիրի մարզադաշտը երկարաժամկետ տան մեզ, մենք մեր միջոցներով կառուցենք, բազա ստեղծենք և դրանով ֆուտբոլային կյանքն այդ քաղաքում կակտիվանա: Իսկ հիմա այդ կառույցը երկու տարի է անտերության է մատնված: Մենք Արմավիր քաղաքի կյանքը կակտիվացնեինք, եթե այդ մարզադաշտը մեզ տրամադրեին: Իմ առաջարկին ասացին, որ եվրոպական ակումբներից մեկն այդտեղ մեծ ծրագիր ունի: Երկու տարի է անցել, բայց ոչ մի ծրագիր էլ չկա»:

                  Երևանյան ակումբի ղեկավարությունը սպասում է բողոքարկման կոմիտեի որոշմանը և գնալու է մինչև վերջ:

                  «Մենք հիմա խնդրում ենք բողոքարկման կոմիտեին, որ հնարավորություն տան, մեր ակումբից ներկայացուցիչ լինի քննարկման ժամանակ: Մենք գնալու ենք մինչև վերջ և հաղթելու ենք: Արդարությունը վերականգնվելու է»,-ասաց ակումբի գործադիր տնօրեն Արմեն Քանանյանը:

                  Թեգեր: #լոկոմոտիվԱրմեն ՔանանյանՀրաչ Քանանյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Սևիկյանը պատմել է, թե արդյոք շփվել է Տիկնիզյանի հետ Լոկոմոտիվ տեղափոխվելուց առաջ

                  07.09.24

                  Լոկոմոտիվը ցանկանում է ձեռք բերել Ալ-Ահլիի հարձակվողին

                  29.12.20
                  Austrian player Marko Arnautovic poses at an event held to introduce him as a new player for Chinese Super League football team Shanghai SIPG, in Shanghai on July 11, 2019. - Arnautovic completed a move from West Ham to Shanghai SIPG on July 9. (Photo by STR / AFP) / China OUT        (Photo credit should read STR/AFP via Getty Images)

                  Արնաուտովիչը կարող է հայտնվել ՌՊԼ-ում

                  19.11.20

                  Լեսթերի պաշտպանը կարող է հայտնվել ՌՊԼ-ում

                  26.09.20

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.