Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք իր թիմն այս մրցաշրջանում մտածում է ԵԼ-ում հաղթելու մասին.
«Այլ թիմեր ևս կան, որ ֆավորիտ են: Օրինակ, Անգլիայում կարծում են, որ «Յունայթեդը» պետք է հաղթի այդ մրցաշարում, որպեսզի ապահովի տեղը ՉԼ-ում:
Մենք ցանկանում ենք հանդես գալ, որքան հնարավոր է լավ: Նույնպես, 1/8-ում «Խետաֆեի» հետ բարդ է: Նրանք պաշտպանվում են ու չեն վախենում կռիվ տալուց»-ասել է Կոնտեն: