«Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբը գեղեցիկ աղջիկների օգնությամբ ներկայացրել է թիմի նոր համազգեստը՝ հաջորդ մրցաշրջանի համար: Այն ներկայացրել են «Միսս ՖԱ Նիժնի Նովգորոդ» գեղեցկության մրցույթի մասնակիցները։
Կապույտ շապիկը առավելագույն ձայներն էր հավաքել Նիժնի Նովգորոդի թիմի երկրպագուների շրջանում:

Երկրորդ մարզաշապիկը ամբողջովին սպիտակ է: Միևնույն ժամանակ հնարավոր է սպիտակ շապիկը համատեղել մուգ կապույտ շորտերով, նշում են ակումբի մամուլի ծառայությունից:

Անցյալ մրցաշրջանում Նիժնի Նովգորոդ քաղաքի համանուն թիմը ավարտեց ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում ՝ 27 խաղում վաստակելով 36 միավոր:

