Վերջերս լույս է տեսել նիդերլանդացի նախկին ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերի ինքնակենսագրական գիրքը, որում նա անդրադարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիին և Դե Յոնգին։
«Դե Յոնգը ամեն ինչ ճիշտ արեց՝ տեղափոխվելով «Բարսա»: Կատալոնյան ֆուտբոլը նրա ֆուտբոլն է: Նրանց փիլիսոփայությունը նրա փիլիսոփայությունն է: Ֆրենկին կատարյալ է «Բարսելոնայի» համար: Դե Յոնգը նայում է դեպի ապագա, տեսնում է իր առաջխաղացումը «Բարսայում»: Այո, Դե Լիգտը տեղափոխվեց «Յուվենտուս»՝ կրկին տարբեր իրավիճակներ են:
Մեսսիին քիչ է մնացել խաղալ ֆուտբոլ: Կարծում եմ, երբ Լիոնելը ավարտի կարիերան,Դե Յոնգը կդառնա «Բարսելոնայի» առաջատար: Նոր «Բարսելոնայի»,- գրել է Սնեյդերը իր գրքում։