«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոստովանել է, որ երազում է մի օր դառնալ թիմի ավագը:
«Չեմ ամաչում ասել, որ ավագ դառնալը իմ երազանքն է: Կիրականանա՞ դա, թե՞ ոչ՝ ես չեմ որոշողը: Ես չեմ ընտրում, թե ով դուրս գա ավագի թևկապով: Բայց դա այն է, ինչ ես կուզեի մի օր անել: Միշտ երազել եմ դառնալ «Լիվերպուլի» ավագը, և դա այն է, ինչն ինձ մոտիվացնում է:
Ես միշտ եղել եմ «Լիվերպուլի» խաղացող, իսկ «Լիվերպուլն» իմ տունն է: Երբեք չեմ մտածել ակումբս փոխելու մասին: Հիմա ես ապրում եմ երազանքով ու չեմ մտածում ինչ-որ բան փոխել», — պաշտպանի խոսքերն է մեջբերել BBC-ն:
Ավելի վաղ 21-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ռեկորդ էր սահմանել պաշտպանների թվում կատարած գոլային փոխանցումների քանակով: