«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման փայլուն գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում:
Նա կրունկով՝ առանց նայել, գնդակը մրցակցի ոտքերի արանքով հասցեագրեց Կազեմիրոյին. վերջինս գրավեց տանտերերի դարպասն ու հաղթանակ պարգևեց «Ռեալին»:



Ի դեպ, սա ֆրանսիացու 117-րդ գոլային փոխանցումն էր «Ռեալի» կազմում անցկացրած բոլոր հանդիպումներում:
Բենզեմայի փայլուն փոխանցմանն անմիջապես արձագանեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին, ով այսպիսի փոխանցումների վարպետ էր: Նա Բենզեմայի փոխանցումը «կախարդական» անվանեց:

Ի դեպ, 2010 թվականին իսպանացու հենց այսպիսի կրունկով փոխանցումից հետո գոլի հեղինակ էր դարձել հենց Բենզեման:

