Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում այսօր՝ հունիսի 28-ին, կայացել են վերջին 5 հանդիպումները:
Ամենաուշագրավ հանդիպումը կայացել է Աբովյանում, որտեղ «Տորպեդոն» հյուրընկալել է «Անիին» ու ոչ ֆուտբոլային՝ 12-0 հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
«Տորպեդոյի» կազմում պոկերի հեղինակ է դարձել Օսման Սուլեյմանովը, ևս 4 գոլ իր ակտիվում գրանցել է Արսեն Միքայելյանը (1-ը՝ 11-մետրանոցից), մեկական անգամ էլ աքի են ընեկլ Դեդա Միրոսլավը, Բոգդան Սուխոդուբը, Երոսլավ Կինաժն ու Խորեն Վերանյանը, որը ևս աչքի է ընկել 11-մետրանոցից կատարած հարվածով:
Օրվա մյուս խաղում «Արագածը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևանին» ու գոլառատ խաղում առավելության հասել 4-3 հաշվով:
«Արագածի» կազմում գոլեր են հեղինակել Կիրիլ Կոչնևը, Իկեչուկու Մարկին, Վլադիսլավ Պավլենկոն և գրանցվել է մեկ ինքնագոլ:
Խաղի ընթացքում էլ մեկ անգամ Վալերի Ոսկոնյանը հետ է մղել 11-մետրանոց հարվածը:

Տուրի մյուս խաղում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Մասիսին» և 4 անպաստախան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ստեֆանե Ադջումանին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մուսլիմ Բամատգերեևը:
Գոլառատ է ստացվել նաև «Լոկոմոտիվ»-«Փյունիկ-2» հանդիպումը: Տանտերերը 7 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասն ու վստահ հաղթանակ տարել:
«Լոկոմոտիվի» կազմում դուբլեր են ձևակերպել Արտեմ Սոմկան և Մաքսիմ Պրիադունը, մեկկաան անգամ էլ աչքի են ընկել Անտոն Անտոշինը (11մ),Արտեմ Պիլիպենկոն և Կարապետ Մանուկյանը:

Օրվա վերջին խաղում միմյանց հետ մրցել են «Արարատ-2» և «Շիրակ-2» թիմերը: Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով: