Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրի բացման՝ «Յուվենտուս»-«Լեչչե» խաղում թուրինցիները հնարավորություն չտվեցին մրցակցին:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, չնայած նրան, որ «Յուվեն» մի շարք 100 տոկոսանոց պահեր բաց թողեց, իսկ «Լեչչեն», սկսած 32-րդ րոպեից, 10 հոգով էր. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Լուկիոնին:
Երկրորդ կեսում Սարիի տղաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հաշիվը բացեց Դիբալան, հետո 11 մետրից դիպուկ էր Ռոնալդուն, մեկական անգամ աչքի ընկան Հիգուաինն ու Դե Լիխտը: «Յուվենտուսը» հաղթեց 4-0 հաշվով ու հիմա «Լացիոյից» 7 միավոր առավել ունի. վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Լեչչեն» 25 միավորով մնաց 18-րդ տեղում: