«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:
23-ամյա կիսապաշտպանին՝ որոշման մեջ կողմնորոշվելուն օգնել է «Սան-Պաուլիի» պաշտպան Դանի Ալվեշը: «Բարսելոնայի» բրազիլացի նախկին պաշտպանը գովաբանել է թուրինյան ակումբը:
2 խաղացողն էլ միասին խաղացել են Բրազիլիայի հավաքականում: Ալվեշը «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2008-2016 թթ-ին, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»: