«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը, ով այժմ հանդես է գալիս «Սան Պաուլուի» կազմում, նշել է, որ իր կարիերայի ամենաբարդ մրցակիցը «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր, որն այժմ պաշտպանում է «Յուվենտուսի» գույները:
«Չնայած նա ինձ երբեք չի առաջացրել իրական խնդիրներ, քանի որ ես չեմ կորցրել կենտրոնացումը, ամենաբարդ մրցակիցը, որին ես հանդիպել եմ, առանց կասկածի, Կրիշտիանու Ռոնալդոն էր:
Նա մեկն է այն մրցակիցներից, ում դեմ պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինես խաղի վրա: Եթե կենտրոնացած լինեք 99 տոկոսով, նա կկործանի ձեզ: Երբ ես խաղում էի Գվարդիոլայի օրոք, կարծում եմ, որ ես Ռոնալդուին ավելի շատ անհարմարություն եմ պատճառել, քան նա ինձ համար»,- մեջբերում է Ալվեշին Marca-ն :