ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Ըստ Foot Mercato-ի, այս ամառ փարիզյան ակումբը պատրաստվում է «Բորուսիային» առաջարկ ներկայացնել Հոլանդի տրանսֆերի համար: ՊՍԺ-ն պատրաստ է մեծ գումար վճարել 19-ամյա նորվեգացուն ձեռք բերելու համար: Գումարի չափսը չի նշվում։
Նոր աստղային հարձակվողի տեղափոխությունը դարձել է փարիզյան ակումբի առաջնահերթ նպատակներից մեկը, քանի որ այս ամառ Էդինսոն Կավանին կհեռանա թիմից: