«Չելսին» ընկերական խաղում 7-1 հաշվով ջախջախել է Չեմպիոնշիփի «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»։ Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։
«Չելսիին» հաղթանակ են բերել Ռուբեն Լոֆտուս-Չիկի ու Բիլի Գիլմորի դուբլերը, ինչպես նաև Մեյսոն Մաունտի, Օլիվյե Ժիրուի ու Վիլիանի խփած գոլերը։
«Չելսին» ԱՊԼ 29 տուրում վաստակած 48 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։ Մրցաշարն առայժմ դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։