«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ըստ ամենայնի, կհեռանա կատալոնական թիմից: Ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են մի քանի թիմեր, առավելապես «Ինտերը»:
Marca-ն հայտնում է, որ Մադրիդի «Աթլետիկոն» ևս միանում է խորվաթ ֆուտբոլիստի համար պայքարին: Պարբերականը հայտնել է նաև, որ մայրաքաղաքային ակումբի ներկայացուցիչները արդեն հանդիպել են Ռակիտիչին:
«Ինտերից» բացի, 31-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն և «Միլանը«:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Ռակիտիչը 7 հանդիպման է մասնակցել` դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնական թիմի 4 համարը դժգոհ է քիչ խաղաժամանակից: