«Ռոման» լիարժեք պայմանագրեր է կնքել երեք ֆուտբոլիստների հետ, ովքեր այս մրցաշրջանում վարձավճարով էին հանդես գալիս հռոմեական ակումբում։
Իտալական ակումբը երեք ֆուտբոլիտների համար ընդհանուր առմամբ վճարել է 40 մլն եվրո։ 16 մլն եվրո «Ռոման» վճարել է «Ֆիորենտինային» Ժորդան Վերետուի տրանսֆերի դիմաց։ 13 մլն արժեցել է Ջանլուկա Մանչինի տրանսֆերը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Ատալանտային», և ևս 11 մլն՝ Կարլես Պերեսի տրանսֆերը («Բարսելոնա»)։
Նշենք, որ «Ռոման» ցանկանում է թիմում պահել նաև վարձավճարով հռոմեական ակումբում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին և Քրիս Սմոլինգին։