«Ենիսեյն» իր Instagram-ում հայտարարեց Ալեքսանդր Տարխանովի հետ պայմանագրի կնքման մասին: Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարի ժամկետով:
«Անհրաժեշտ է ստեղծել հիանալի թիմ, քանի որ միայն իրար միանալով մենք կարող ենք լավ արդյունքների հասնել: Մենք պետք է միասնական լինենք: Ոչ մի տարաձայնություն չպետք է լինի, ես կդադարեցնեմ դրանք: «Ենիսեյի» կազմը ՖԱԼ- ի համար մարտունակ է», — ասել է Տարխանովը:

Տարխանովի վերջին ակումբը «Փյունիկն» էր, որտեղ նա աշխատել է նախ որպես գլխավոր մարզիչ, այնուհետև՝ որպես ակումբի փոխնախագահ: Նաև տարբեր ժամանակներում Տարխանովը գլխավորել է ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Թերեկը», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին» և «Ուրալը»:
Նշենք, որ Տարխանովը իր պրոֆեսիոնալ կարիերան որպես ֆուտբոլիստ սկսել է Կրասնոյարսկի «Ավտոմոբիլիստի» կազմում:
ՖԱԼ-ի մրցաշրջանի ավարտին Կրասնոյարսկի ակումբը 20 թիմերի պայքարում գրավել է 14-րդ տեղը: Հիշեցնենք, որ ռուսական ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։