Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Սալվատորե Բոկետին Instagram-ի իր էջում 1950 թ. արված լուսանկար է հրապարակել, որի վրա նշել է նաև իր նախկին թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:
«Մեր առաջին խաղը «Սպարտակի» կազմում. 1950թ.»,- գրել է Բոկետին: Օզբիլիսը լուսանկարով կիսվել է նաև իր էջում:

Հիշեցնենք՝ այս պահին Բոկետին հանդես է գալիս իտալական «Վերոնայում»: Թիմն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Բոկետին «Սպարտակի» կազմում հանդես է եկել 2013-ից 2019 թվականներին՝ անցկացրած 95 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:
Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա հայ ֆուտբոլիստը մոսկովյան թիմի գույները պաշտպանել է 2013-ից 2015 թվականներին՝ մասնակցելով 35 խաղի և դառնալով 3 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Արասը խաղացել է նաև «Այաքսում», «Կուբանում», «Բեշիքթաշում», «Ռայո Վալեկանոյում», «Շերիֆում» և «Վիլեմ II»-ում: