Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Արագածը» նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Գոռ Աթաբեկյանը: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Աթաբեկյանը նախկին ֆուտբոլիստ է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատում», «Բանանցում», «Արաքսում», «Գանձասարում», «Ուլիսում», «Իմպուլսում»: Կարիերայի ավարտից հետո շուրջ 10 տարի է զբաղվում է մարզչական գործունեությամբ: Աթաբեկյանը մշտապես աշխատել է «Փյունիկում»՝ տևական ժամանակահատված ընդգրկվելով նաև «Փյունիկ-2-ի» մարզչական շտաբում:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
