«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է երեխաներին՝ Եվային և Մատեոյին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուրբաթ, հունիսի 5-ին, երկվորյակներ դարձան երեք տարեկան:
Տոնի կապակցությամբ ֆուտբոլիստը Դիսնեյի մուլտֆիլմի հերոսի՝ Ալադդինի կերպարն է ընդունել, իսկ նրա հարսնացուն ՝ Ջեորջինա Ռոդրիգեսը՝ Քեթրին Հիլարդի կերպարը:
«Շնորհավորում եմ իմ երկու քաղցր երեխաներին՝ Եվային և Մատեոյին: Մենք սիրում ենք ձեզ աշխարհի չափ», — գրել է պորտուգալացին Instagram-ում:
