Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի COVID-19-ի թեսթերի պատասխանը բացասական է եղել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Թեստը բացասական է, ամեն ինչ կարգին է»,- գրել է ТАСС-ը:
Այժմ 18-ամյա գեղասահորդուհին կարող է մարզումներն սկսել Նովոգորսկի բազայում, որտեղ մարզվում են Էթերի Տոտբերիձեի մարզիկները:
Զագիտովան դադարեցրել է իր կարիերան՝ հայտարարելով դրա մասին 2019 թվականի դեկտեմբերին:

Ավելի ուշ գեղասահորդուհին վերսկսեց մարզումները և նոր մրցաշրջանում ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում: