«Լիվերպուլն» այս պահին Բրիտանիայի ամենահայտնի ու ճանաչված ակումբն է՝ YouGov-FootballIndex-ի տվյալների համաձայն:
Չեմպիոնների լիգայի գործով գավաթակրին աջակցում է ֆուտբոլով հետաքրքրված բրիտանացիների 8,3%-ը: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որին երկրի բնակչության 6%-ն է երկրպագում, մոտ 3,1 %-ն էլ աջակցում է Լոնդոնի «Չելսիին»:
Անգլիայի գործո չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 4-5-րդ հորիզոնականներն է կիսում «Արսենալի» հետ (2%):
Բրիտանիայի ամենահայտնի ակումբների 10-յակում հայտնվել են նաև «Տոտենհեմը», «Վուլվերհեմփթոնը», «Նյուքասլը», «Էվերթոնը» և «Ասթոն Վիլան»:
