Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունում է «Յունիոն Բեռլինին»:
Խաղն անչափ կարևոր է մրցաշարային տեսանկյունից: Հյուրերը վերջին 5 խաղում չունեն և ոչ մի հաղթանակ: «Բորուսիան» առաջնության վերսկսումից հետո անցկացրած 3 խաղում ունի միայն մեկ հաղթանակ ու այս պահին 53 միավորով 5-րդ տեղում է: ՉԼ-ի գոտում հայտնվելու համար այս խաղում «Բորուսիային» միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ: «Յունիոն Բեռլինը» 31 միավոր ունի ու մոտ է վտանգավոր գոտուն. նրան ևս հաղթանակ է անհրաժեշտ:
Տանտերերին կրկին չեն կարողանա օգնել Զակարիան ու Էմբոլոն:
«Բորուսիան» դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
1.Յան Զոմեր, 25.Ռամի Բենսեբայիմի, 30. Նիկո Էլվեդի, 28. Մաթիաս Գինտեր, 18. Շտեֆան Լյաներ, 32. Ֆլորիան Նոյահուս, 23. Յոնաս Հոֆման, 13. Լարս Շտինդլ, 7. Պատրիկ Հերման, 10. Մարկու Թյուրամ, 14. Ալասան Պլեա:

Խաղին կարող եք հետևել այստեղ: