Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է հավաքականի ավագ Ահմեդ Ֆաթհիին տալ ավագի թևկապը Մուհամեդ Սալահին, սակայն Ահմեդը մերժել է:
Ամբողջ հարցը լարված հարաբերությունների մեջ է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի և թիմի առաջնորդի միջև։ Ռուսաստանում ԱԱ-2018-ի ժամանակ Սալահը բողոքել էր, որ գիշերը ստորագրության համար մարդիկ այցելում են ֆուտբոլիստների համարներ:
Հակամարտության նոր փուլը տեղի է ունեցել վերջերս կայացած արարողությունից հետո, որի ընթացքում FIFA-ն տարվա արդյունքներով պարգևներ է բաժանել ֆուտբոլիստներին: Հարձակվողը նեղացել է այն բանից, երբ Եգիպտոսի ներկայացուցիչները չեն աջակցել իրեն լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար քվեարկության ժամանակ:
Խնդիրը հարթելու համար ֆեդերացիայի ներկայացուցիները ցանկացել են ավագի թևկապը առաջարկել Սալահին, սակայն գործող ավագ Ֆաթհիին դուր չի եկել այս նախաձեռնությունը:
«Այո, իմ հաճախորդին խնդրել են տալ Սալահին ավագի թևկապը։ Ֆաթհին զարմացավ այդ խնդրանքից և մերժեց: Կարծում եմ ՝ նա կհեռանա հավաքականից, եթե նրան զրկեն ավագից թևկապից։ Ինձ թվում է Սալահն ինքն էլ դեմ կլինի, որ Ֆաթհիից վերցնեն թևկապը», – ON Sport-ի եթերում ասել է Ահմեդի գործակալը։