«Կատանիայի» նախկին ֆուտբոլիստ Պաբլո Սեբաստյան Ալվարեսը պատմել է այն մասին, թե ինպես է ստացել «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մարզաշապիկը.
-Ձեր կարիերայի ընթացքում մի շարք թոփ-ֆուտբոլիստների դեմ եք խաղացել: Ինչպիսի՞ն էր խաղը Ռոնալդինյոյի դեմ:
-Հիանալի փորձ էր: Տանը ունեմ նրա մարզաշապիկը: Այս պատմության համար հիանալի անեկդոտ կա: Երբ ավարտվեց «Միլան»-«Կատանիա» խաղի առաջին կեսը «Սան-Սիրոյում», ես և Ռոնալդինյոն միասին քայլում էինք դեպի հանդերձարան: Ճանապարհին նա հանեց իր մարզաշապիկն ու տվեց ինձ՝ ասելով.
«Պաբլո, խնդրում եմ, միայն թե այլևս ինձ մի հարվածիր»:
-Նրան ինչ-որ կերպ պետք էր կանգնեցնել:
-Այո, բայց դա անհնար էր: Նա կարծես թռչում էր դաշտի վրայով, նրա խաղը հիանալի էր:
– «Միլանում» նա խելահեղ ֆուտբոլ էր ցուցադրում և լավագույններից էր աշխարհում:
-Այո, անկասկած, նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: