«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան բաց կթողնի Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բորուսիա» Դորտմունդի դեմ խաղը։
Bild.de-ի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը բաց է թողնել թիմի վերջին մարզումը մկանային վնասվածքի պատճառով։
Այս մասին խոսել է նաև «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը․
«Տիագոն այսօր չի մարզվել»,-ասել է Ֆլիկը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպումը հնարավոր է բաց թողնի նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։
Հանդիպումը կայանալու է վաղը և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20։30-ին։