Անգլիայի Պրեմիեր լիգան բրիտանական կառավարությունից թույլտվություն է ստացել վերսկսել կոտակտային մարզումները, հայտնում է The Mirror-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարության նոր կանոնակարգը թույլ է տալիս մարզական թիմերին մարզումներ անցկացնել խմբերով, ինչը նախկինում արգելված էր:
COVID-19-ի համար պարտադիր թեստեր անցկացնելուց հետո ներկայումս հայտնի են ԱՊԼ ակումբների ներկայացուցիչների շրջանում կորոնավիրուսով վարակվածների 8 դեպք: Անգլիայի առաջնությունը նախատեսվում է վերսկսել հունիսի 12-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան ցանկանում է վերսկսել ազգային առաջնությունը հունիսի 11-ին`«Սևիլյայի» և «Բետիսի» միջև հանդիպումով: