Ժնևում այսօր մեկնարկեց թենիսի Laver Cup մրցաշարը:
Եվրոպայի և Աշխարհի հավաքականի թենիսիստները երեք օր շարունակ կպայքարեն Ռոդ Լեյվերի անվան գավաթի համար:
Մրցաշարը մեկնարկեց Դոմինիկ Թիմ – Դենիս Շապովալով հանդիպումով: Դրամատիկ պայքարում հաղթեց Եվրոպայի հավաքականի ներկայացուցիչ, ավստրիացի Դոմինիկ Թիմը:
Երկու սեթերից հետո հաշիվը 1-1 էր: Առաջին սեթը 6-4 հաշվով վերցրեց Թիմը: Երկրորդ սեթում ուժեղ գտնվեց Դենիս Շապովալովը՝ հաղթելով 7-5 հաշվով: Վճռորոշ թայ-բրեյքում հաղթեց Թիմը 13-11 հաշվով:
Մրցաշարի խաղային առաջին օրվա ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: