«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Վենսան Կոմպանին, որը հանդես է գալիս «Անդերլեխտում», խոսել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի խաղի մասին։
-Վան Դեյկին ԱՊԼ-ի պատմության լավագույն պաշտպանն անվանեցիք։ Ինչո՞ւ նրան վեր դասեցիք մյուս անհավանական ֆուտբոլիստներից։
-Պատճառը, որ ես այդպես ասացի այն էր, որ «Լիվերպուլը» գերազանց թիմ էր մինչև վան Դեյկի գալը։ Բայց ամեն դեպքում նրանք միշտ խոցելի են եղել։ Երբեք նման առավելություն չեմ զգացել, որն այս տարի ցույց տվեց «Լիվերպուլը»։
Շատ դժվար է կազմում ունենալ խաղացող, որը նման ազդեցություն կունենա մեծ ակումբում։ Նա վերադարձրեց պաշտպանության հին դպրոցը նոր մոտեցմամբ, ու ես հարգում եմ դա։
Ինչ նա անում է, պարզ բաներ են, բայց այնքան արդյունավետ։ Դա վարպետություն է, որը ես հարգում եմ,- ասել է Կոմպանին BBC-ի հետ զրույցում։