Իտալական «Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասը ազդրի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել երկու ամիս։
CorriereMezzogiorno-ն հաղորդում է, որ մարզման ընթացքում՝ ֆուտբոլ-թենիս խաղալիս Մանոլասը փորձել է շրջադարձ հարված կատարել, ինչի ժամանակ էլ վնասել է ոտքի ազդրի ոսկորը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ից։