Խառը ոճային ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը Instagram-ում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ 36-ամյա Ֆերգյուսոնը, ով Ջասթին Գեյջիի հետ մրցավեճում ստացել է այտի ուղեծրային ոսկորի կոտրվածք, պարում է հիվանդանոցում երաժշտության ներքո:
Հիշեցնենք, որ UFC-249 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցեցին Թոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեյջին: Խաղասեղանին դրված են թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը ձգվեց 5 ռաունդ: Սկզբում առավելությունը Ֆերգյուսոնի կողմն էր, սակայն հետզհետո Գեյջին հավասարեցրեց մենամարտը, իսկ 5-րդ ռաունդում՝ մենամարտի ավարտից 30 վայրկյան առաջ, մրցավարը ստիպված էր կանգնեցնել մենամարտը, քանի որ Ֆերգյուսոնը գտնվում էր ծանր իրավիճակում:
Հայտնի է դարձել նաև, որ Ֆերգյուսոնը մարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց, բայց, բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել: