«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պատմել է, որ մինչև ՄՅՈՒ տեղափոխվելը բանակցություններ էր վարում «Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լևիի հետ։
«Դանիել Լևին Նորդվեյքի (քաղաք Նիդերլանդներում) իմ տանն էր ու մեքենայի բեռնախցիկում էր գնում, որովհետև տեղացի լրագրող Ջեք վան Գելդերը ներսում էր։
Գործընթացը ձգվեց, ու Լևին փաստացի ՄՅՈՒ-ին ինձ առաջարկ անելու հնարավորություն տվեց»,-ասել է Վան Գալը Een-tweetje met Yves-ին։