«Ռոման» վերսկսում է մարզումները թիմի բազայում, գրում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեք օր ֆուտբոլիստների և անձնակազմի թեստավորումից հետո թույլտվություն է ստացվել վերսկսել մարզումները։
Մարզումների ընթացքում թիմը բաժանվելու է երեք խմբի։ Նրանք զբաղեցնելու են մարզաբազայի հասանելի դաշտերը՝ պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները։
Ավելի վաղ մարզումները վերսկսել էին «Յուվենթուսի» ֆուտբոլիստները։