«Գանձասար-Կապանն» ընկերական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ: Այս մասին հայտնում է կապանյան ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Գանձասար-Կապանը» հաղթել է 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Գեղամ Հարությունյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը և Աշոտ Քոչարյանը: