Ջորջինա Ռոդրիգեսը՝ «Յուվենտուսի» պորուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, կոչ է արել դիմակ կրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում.
«Կրելով դիմակ՝ դուք մեզ բոլորիս պաշտպանում եք COVID-19-ի տարածումից: Մենք կարող ենք կրճատել վարակումների թիվն ու փրկել աշխարհը՝ այսպիսի հասարակ գործողությամբ:
Խնդրում եմ, եկեք տարածենք այս հաղորդագրություն-կոչը: Միասին մենք կարող ենք հաղթել»,- գրել է Ռոդրիգեսն ու գեղեցիկ լուսանկար հրապարակել:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մնացած ակումբային մրցաշարերում 35-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի կազմում 10 խաղի է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: