«Լիվերպուլը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին:
«Մերսիսայդցիները» գերմանացուն առաջարկել են տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ:
Վերները «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հիմնական տրանսֆերային թիրախն է: Ակումբի և խաղացողի միջև բանակցությունները հիմնական փուլում են:
Հիշեցնենք՝ վերջերս հարձակվողը հայտարարեց, որ չի ցանկանում տեղափոխվել «Բավարիա» ու նախընտրում է այլ առաջնությունում խաղալու տարբերակը: